ՑԿՅԱՆՍ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Ցկյանս ուսումնառությունը  (lifelong learning)  կյանքի ընթացքում եղած ուսումնական բոլոր գործողությունների ամբողջություն է, որը նպատակ ունի կատարելագործել գիտելիքը, հմտություններն ու կարողությունները` ելնելով անձնական, քաղաքացիական, սոցիալական և աշխատանքային հեռանկարներից: Ցկյանս ուսումնառությունը չի դիտարկվում որպես կրթության  կամ ուսուցման տեսակ. այն պետք է դառնա կրթական ողջ գործընթացն ապահովելու համար նախատեսված սկբունքային ուղեցույց: Գիտելիքահենք հասարակարգը պետք հավասար հնարավորություններ առաջարկի սոցիալ-տնտեսական փոփոխությունների  նոր պահանջներին  ընտելանալու համար: Ուսումնառությունը ողջ կյանքի ընթացքում վերաբերում է յուրաքանչյուր անհատի ուրույն  ապագային. այս գաղափարը հնարավորինս պետք է մերձեցվի անհատին:

Ցկյանս ուսումնառության հովանու տակ միավորվում են բոլոր տեսակի կրթական և ուսումնական ոլորտները: ՑՈՒ-ի կիրառումը պահանջում է, որ թե՛ անհատները և թե՛ կազմակերպություններն  աշխատեն համատեղ և արդյունավետ: Այդ ամենի համար պետք է կիրառվեն հնարավորինս մատչելի և համաձայնեցված մարտավարություններ, որոնց նպատակն է՝

  • Երաշխավորել բազմակողմանի և շարունակական հնարավորություններ՝ կիրթ հասարակարգում գոյատևելու, անհրաժեշտ հմտություններն ընդլայնելու և բարելավելու, ինչպես նաև կրթություն ստանալու համար:
  • Զգալիորեն ընդլայնել մարդկային ռեսուրսների ներդրումները` երկրի կարևորագույն հարստության` ժողովրդի առաջնահերթ լինելու հանգամանքը շեշտելու համար:
  • Մշակել արդյունավետ ուսուցման  և կրթության մեթոդներ ու միջոցներ ողջ կյանքի ընթացքում  ուսումնառության համար:
  • Զգալիորեն բարելավել ուսուցման, մասնավորապես, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության մասնակցայնության և արդյունքների մատչելիության ու գնահատման ձևերը:
  • Համոզվել, որ յուրաքանչյուր ոք հեշտությամբ կարող է տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալ ողջ կյանքի ընթացքում կրթություն ստանալու հնարավորության վերաբերյալ:
  • Ցկյանս ուսումնառությունը դարձնել հնարավորինս մատչելի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով բերելով այն  օգտատերերի  համայնքներ:

Ցկյանս ուսումնառության  հաջողության  գաղտնիքը  պետք  է հիմնվի բոլոր հիմնական դերակատարների՝ սոցիալական գործընկերների և գործարար աշխարհի ներկայացուցիչների,  մարզային և տեղական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, ասոցիացիաների և խմբավորումների և, վերջապես, անհատ քաղաքացիների միջև բաշխված պատասխանատվության վրա: ՑՈւ-ի ընդհանուր նպատակն է կառուցել մի հասարակություն, որտեղ ամեն մեկն ունի իր կարողությունները լիովին զարգացնելու հնարավորություն՝ միաժամանակ գիտակցելով իր պարտականություններն ու օգտակարությունը:

Ինչո՞ւ է ցկյանս ուսումնառության կիրառումը դարձել առաջնահերթ        խնդիր Հայաստանում գիտելիքահենք հասարակություն ձևավորելու  համար:

  1. Աշխարհը շարժվում է դեպի գիտելիքահենք հասարակարգ և տնտեսություն: ժամանակակակից տեղեկատվություն և գիտելիքներ ստանալու հնարավորությունը, այդ ռեսուրսներն  օգտագործելու հմտության ու մոտիվացիայի հետ մեկտեղ, դառնում է ցանկացած երկրի մրցունակությունն ուժեղացնելու, աշխատուժի ճկուն համակերպման, ինչպես նաև զբաղվածության բարելավման միջոց:
  2. Այսօրվա հասարակությունն ապրում է բարդ սոցիալական և քաղաքական աշխարհում: Ավելի, քան երբևէ անհատները ձգտում են պլանավորել իրենց կյանքը` հասարակությանն օգտակար լինելու համար: Ուսումնառությունը, բառի լայն իմաստով, օրվա պահանջներին ավելի լավ համապատասխանելու, հասկանալու և սովորելու հիմնական ուղեցույց է հանդիսանում:

Ցկյանս ուսումնառության նպատակն է առաջ տանել   զբաղվածությունն ու ակտիվ քաղաքացիությունը: Ակտիվ քաղաքացիության դիրքորոշումը կայանում է նրանում, թե մարդիկ ինչպես են մասնակցում սոցիալական և տնտեսական բոլոր ոլորտներին՝ գնահատելով իրենց գործունեության ընթացքում ակնկալվող ռիսկերն ու շահերը և գիտակցելով, թե որտեղ են իրենք ապրում և ինչ ունեն ասելու հանրությանը: Շատերի կյանքում վարձատրվող աշխատանք ունենալը նշանակում է անկախություն, ինքնահաստատում և բարեկեցություն: Աշխատանք ունենալու հնարավորությունը զբաղվածության և ակտիվ քաղաքական դիրքորոշման հիմքն է: Թե՛ աշխատանք ունենալու հնարավորությունը և թե՛ ակտիվ քաղաքական դիրքորոշումը կախված են արդիական գիտելիքների և հմտությունների առկայությունից՝ տնտեսական և սոցիալական կյանքին մասնակցելու և օգտակար լինելու համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s