Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգան հիմնվել է 2012թ ապրիլին` ներկայացնելու ողջ կյանքի ընթացքում ուսումնառության կարիքներն ու հնարավորությունները Հայաստանում: Լիգան զարգացող տեղեկատվական հարթակ և ՑՈՒ ռեսուրսները համակարգող ցանց է, որի անդամ կազմակերպությունները ճանաչում են ցկայնս ուսումնառության կարևորությունը և ձգտում են Հայաստանում ուսումնառության անհրաժեշտության և կարիքի տեսանելիության ավելացմանը: Մենք փորձում ենք միավորել կրթության և ուսումնառության ոլորտում գործող կազմակերպությունների ներուժը և ծառայեցնել այն կյանքի ցանկացած փուլում ուսումնառությունը շարունակելու և նոր հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտությանը:
Մեր հիմնական նպատակներն են`
- բարձրացնել Հայաստանում ողջ կյանքում ուսումնառության անհրաժեշտության և կարիքի մասին հանրային տեղեկացվածությունը
- նպաստել ցկյանս ուսումնառության ոլորտում սոցիալական գործընկերության հաստատմանը
- նպաստել մարդկային ռեսուրսների և աշխատանքային հմտությունների զարգացման համար անհրաժեշտ ուսումնառության տարբեր տեսակների բացահայտմանն ու օգտագործմանը
- աջակցել ոչ ֆորմալ կրթության ճանաչմանը, և ոչ ֆորմալ ուսուցման ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների շահերի պաշտպանության:
Այդ նպատակների իրագործման համար Լիգան ամեն տարի կազմակերպում է «Ցկյանս ուսումնառության օրեր Հայաստնում/ Lifleong Learning Days in Armenia» ողջ կյանքի ընթացքում ուսումնառության մասին հանրային իրազեկությանն ուղված միջոցառումների շարքը Երևանում և մարզերում: Միջոցառման նպատակներն են՝
• լայնորեն տարածել ցկյանս ուսումնառության և, մասնավորապես մեծահասակների կրթության, ոչ ֆորմալ ուսուցման գաղափարները, և բարձրացնել դրանց կարևորության մասին իրազեկվածությունը հասարակության բոլոր շերտերում,
• կրթության և ուսումնառության նոր, ոչ ավանդական հնարավորություններ ի հայտ բերել բոլորի համար: