«ՑԿՅԱՆՍ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ»
Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգան և դի-վի-վի ինթերնեյշնալ կազմակերպության հայաստանյան գրասենյակը հայտարարում են «Լավագույն հոդված և տեսանյութ ցկյանս ուսումնառության թեմայով» ամենամյա լրագրողական մրցույթ:
Մրցույթն անցկացվում է 2 անվանակարգերում.
- Լավագույն հոդված
- Լավագույն տեսանյութ
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները: Մրցույթի նպատակն է լրատվության միջոցով նպաստել Հայաստանում ցկյանս ուսումնառության (ՑՈՒ) տեսանելիությանն ու դրա մասին իրազեկության բարձրացմանը և բացահայտել, թե ինչպես ՑՈՒ-ն կարող է նպաստել անհատի և հասարակության զարգացմանը:
Հոդվածը և տեսանյութը պետք է արտահայտեն մասնավորապես հայաստանյան իրականության շրջանակներում ՑՈՒ ճանաչվածության աստիճանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով դրա զարգացմանը խոչընդոտող մշակութային, հասարակական, կրթական և այլ խնդիրներին: Նյութի բովանդակությունը պետք է հանրությանը մատչելի լինի, պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկան և հեղինակային մոտեցումը:
Սահմանվում են հետևյալ մրցանակները՝
- 1-ին մրցանակ լավագույն տեսանյութի համար՝ 150.000 ՀՀ դրամ,
- 1-ին մրցանակ լավագույն հոդվածի համար՝ 125.000 ՀՀ դրամ,
- 2-րդ մրցանակ լավագույն հոդվածի կամ տեսանյութի համար՝ 75.000 ՀՀ դրամ,
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացված դիմում-հայտը և նյութի հետ ուղարկել Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա՝ info@armlll.org էլեկտրոնային հասցեով: Հոդվածը չպետք է գերազանցի 3 էջը (մինչև 1500 բառ) և պետք է հրապարակված լինի տպագիր կամ առցանց որևէ լրատվամիջոցում 2013թ. հունվարի 1-ից մինչև 2013թ. հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում: Տեսանյութը պետք է հեռարձակված կամ հրապարակված լինի մեդիա հարթակում նույն ժամանակահատվածում:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2013թ. հոկտեմբերի 20-ն է (մինչև ժամը 18:00-ը):
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել կամ զանգահարել՝
էլ հասցե՝ edith.soghomonyan@armlll.org, հեռ. 060 543477