Ցկյանս Ուսումնառության Դասընթաց Լրագրողների Համար

Standard

dvv+ALLLL Logo arm

Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգան  Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության (dvv international) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ  կազմակերպում է կեսօրյա դասընթաց ցկյանս (ողջ կյանքի ընթացքում) ուսումնառության թեման լուսաբանելու գործում հետաքրքրված լրագրողների համար

Դասընթացը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, ժամը 11:00-ից 15:00-ը «Բեստ Վեստեռն Կոնգրես» hյուրանոցի “Combined meeting room” սրահում:

Դասընթացի նպատակն է լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացնել «ցկյանս ուսումնառություն» (ՑՈՒ) հասկացության, նպատակների, Հայաստանի և ԵՄ կրթության և ուսուցման բարեփոխումների օրակարգում դրա դերի և ծրագրերի, ինչպես նաև ՑՈՒ տեսանելիության մեծացման խնդիրների մասին: Մասնակիցները կիրազեկվեն նաև ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում Հայաստանում լրացուցիչ և շարունակական կրթության բարեփոխումների և հետագա զարգացումների վերաբերյալ: Դասընթացը բաղկացած կլինի տեսական և գործնական բաժիններից, որոնց արդյունքում լրագողները կստանան ՑՈՒ-ի մասին գիտելիքի պաշար և կկարողանան այն օգտագործել «Լավագույն հոդված և տեսանյութ ցկյանս ուսումնառության թեմայով» լրագրողական մրցույթին աշխատանքներ ներկայացնելու համար:

Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգայի և Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության (dvv international) հայաստանյան գրասենյակի կողմից կտրվեն մասնակցության վկայականներ:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կից հայտը և ուղարկել այն մինչև սեպտեմբերի 10-ը, ժամը 12:00՝info@armlll.org էլեկտրոնային հասցեով:

Դասընթացի օրակարգն՝  այստեղ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s