Համաձայն BeHiring կադրային գործակալության, աշխատանքի տեղավորման գործընթացում ռեքրութինգային ընկերությունները հաճախ 5-ից 7 րոպե ժամանակ են տրամադրում թեկնածուների կենսագրություններն ուսումնասիրելուն և ընդամենը 17% հավանականությամբ են կարդում ուղեկցող նամակը:
68% դիմում նամակներն անտեսվում են, եթե դրանք ուղարկվել են ոչ պրոֆեսիոնալ էլեկտրոնային հասցեներից, իսկ ուղղագրական կամ կետադրական սխալների և վրիպակների առկայության պարագայում թեկնածուի կենսագրությունը հայտնվում է աղբարկղում:
Միջազգային բիզնեսների 89% աշխատանքի հայտարարություններ են տեղադրում սոցիալական ցանցերում, բայց միևնույն ժամանակ մերժում են այն թեկնածուներին (յուրաքանչյուր երեքից մեկին), որոնց մասին հարուստ առցանց տեղեկատվություն են հայտնաբերում:
Ահա այսպես պարադոքսալ է աշխատանքի տեղավորման ուղին, որը սակայն հնարավոր է բարեհաջող անցնել՝ ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիք և շարունակաբար կատարելագործելով կյանքի հմտությունները:
Ինֆոգրաֆիկայի աղբյուրը՝ http://www.recruitment-views.com/confessions-of-a-recruitment-consultant/1885